Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում

Ինչով է օգտակար աշխատավայրում քնելը

Ինչով է օգտակար աշխատավայրում քնելը

Ծառայողների ոչ բավարար քունն ընկերություններին միլիարդավոր դոլարների վնաս է պատճառում: Այս եզրակացությանն են եկել Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները:

 

ԱՄՆ խոշոր ընկերությունները նույնիսկ սկսել են միջոցներ հատկացնել հատուկ լամպերի ձեռք բերման համար, որոնք օրգանիզմում կարգավորում են մելատոնինի մակարդակը, որն էլ պատասխանատու է քնի համար: 

 

 

Որոշ փորձագետներ կասկածի տակ են դնում հրաշք-լամպերի արդյունավետությունը և դրանում տեսնում են գովազդային քայլ: 

 

Քնի և հանգստի հետ կապված խնդիրները որոշակի պատասխանատվություն են պահանջում հենց տվյալ մարդուց: Պետք է գիտակցել, որ ոչ լիարժեք քունն ազդեցություն է թողնում արտադրական գործընթացի վրա: Այն հատկապես վտանգավոր է չդադարող արտադրական ցիկլով աշխատող արտադրամասերի աշխատակիցների համար: Ինչպես նաև առողջապահության, մետալուրգիայի և էներգետիկայի ոլորտների աշխատակիցների համար: Այս ոլորտներում աշխատողների ինքնազգացողության նկատմամբ հարկավոր է ուժեղացված հսկողություն: 

 

Շուրջօրյա հերթափոխով աշխատող ընկերություններում աշխատանքային օրենսդրության և առողջապահության տեսակետից ամեն բան հաշվի է առնված: Նման աշխատանքի անցնելիս, ինչպես նաև ավելի ուշ՝ աշխատանքային գործունեության ընթացքում մարդիկ լուրջ հոգեֆիզիոլոգիական հետազոտության են ենթարկվում: Իհարկե, ընկերությունների ցույց տված բարձր տնտեսական ցուցանիշները կախված չեն աշխատակիցների լիարժեք քնից, սակայն բժիշկներն ու հոգեբանները խորհուրդ չեն տալիս մոռանալ այդ գործոնի մասին: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ